▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆասթ Բանկի հովանավորությամբ տեղի է ունեցել «Zatik Art Fest»-ը

Ֆասթ Բանկի հովանավորությամբ Սուրբ Հարության տոնին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի է ունեցել ամենամյա «Zatik Art Fest 2026-ը»։ Արվեստի այս յուրահատուկ փառատոնը միավորել է տասնյակ արվեստագետների ու հարյուրավոր այցելուների։

Փառատոնի առանցքում «Live Art» ձևաչափն էր․ 40 նկարիչներ նկարազարդել են խորհրդանշական հավկիթները՝ վերածելով դրանք ինքնատիպ արվեստի գործերի։ Փառատոնի օրը պատկերազարդված բացառիկ հեղինակային արտ-օբյեկտները Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից կհանձնվեն տարբեր ոլորտների բարեխիղճ ու օրինակելի քաղաքացիներին և գործընկերներին՝ մայրաքաղաքի հանդեպ ցուցաբերած հոգատարության համար։

Փառատոնն ուղեկցվել է հոգևոր և ժողովրդական մեղեդիներով։ Հրապարակում գործել է նաև ցուցահանդես-վաճառք՝ ներկայացնելով հայկական ձեռագործ արվեստի լավագույն նմուշները։

Ֆասթ Բանկի աջակցությամբ տեղի ունեցած «Zatik Art Fest»-ը տարիների ընթացքում վերածվել է քաղաքային ամենասպասված փառատոններից մեկը։ Ֆասթ Բանկը շարունակաբար մեծ ներդրումներ է կատարում արվեստի և մշակույթի ոլորտներում՝ հովանավորելով ամենատարբեր նախագծեր։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

info@asekose.am/095519696
Հասարակություն more