|
2026 թվականի նորամուտին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ամանորյա դրոն շոուն կայացել է Ֆասթ Բանկի աջակցությամբ։ Կեսգիշերին Հանրապետության հրապարակում Նոր տարին դիմավորած մեր հայրենակիցներն ու մայրաքաղաքի հյուրերն ականատես են եղել տարածաշրջանում ամենամասշտաբային լուսային շոուին, որն իրականացվել է 2026 դրոնների միջոցով։ Տոնական խորհրդանիշներով հեքիաթային շոուն տևել է 12 րոպե՝ ուղեկցվելով համերգային ծրագրով և շքեղ հրավառությամբ։ Ֆասթ Բանկը մեծ ոգևորությամբ է աջակցել համահայկական նշանակության իրադարձությանը: Անցնող տարվա բարեգործական, հովանավորչական բազում նախագծերի կողքին Ֆասթ Բանկում արժեվորում են նաև ուրախ պահերի, միասնական հիշողությունների ստեղծումը։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ |
Ֆասթ Բանկի աջակցությամբ Հանրապետության հրապարակում կայացել է լուսային դրոն շոու
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


