|
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Արարատ մարզի Վեդի քաղաքում գործող մասնաճյուղը։ Վեդի մասնաճյուղը համապատասխանեցվել է ժամանակակից, թվային նորարար լուծումներով չափանիշներին։ Բանկում առկա է հերթի էլեկտրոնային կառավարման համակարգ, ավտոմատ ինքնասպասարկման սարքավորումներ, որոնք թույլ են տալիս իրականացնել կանխիկի մուտքագրում, կատարել վարկերի և կոմունալների վճարումներ: Ֆասթ Բանկի Վեդի մասնաճյուղի կառավարիչ Լիլիթ Սարգսյանն ասել է․ «Սրահը հագեցած է նոր և ժամանակակից սարքավորումներով հաճախորդներին ավելի արագ և ավելի հարմարավետ սպասարկելու համար: Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա շարունակելու ենք աշխատել 24/7 գրաֆիկով, որպեսզի բանկային բոլոր ծառայությունները հասանելի լինեն ցանկացած պահի»: Ֆասթ Բանկը շարունակում է նոր մասնաճյուղերի բացումը և արդեն իսկ գործող մասնաճյուղերի վերաբրենդավորման գործընթացն ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն նախորդ տարի տոնել է ստեղծման 30-ամյակը: Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ |
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


