▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆասթ Բանկը՝ «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգի գլխավոր հովանավոր

Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան 84-ամյակին՝ հունվարի 27-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի շրջանակում տեղի ունեցավ «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագիրը կրող համերգը։ Ֆասթ Բանկը միացել է «ԿՈՂԲ» հիմնադրամի նախաձեռնությանը՝ որպես գլխավոր հովանավոր։

«Ֆասթ Բանկը, մեր հիմնադիրներ Վահե և Վիգեն Բադալյանները մշտապես աջակցում են նմանատիպ միջոցառումների իրականացմանը և կարևորում են հայկական մշակութային ժառանգության պահպանումը։ Սա արդեն դարձել է մեր ռազմավարության մի մասը։ Եթե ուզում ենք ապագայում էլ Կոմիտասներ ու Մանսուրյաններ ունենալ, ապա պետք է կանգնենք նմանատիպ գաղափարների կողքին»,- նշեց Ֆասթ Բանկի Գործադիր տնօրենի տեղակալ-Զարգացման տնօրեն Գարեգին Դարբինյանը: 

Երեկոյի ընթացքում հնչեց 2 պրեմիերա՝ հայաստանյան՝ «Օրհներգ Նավապետ-Բարի» (խոսք Մ. Մաշտոցի), և համաշխարհային՝ «8 հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների»:

Մաեստրոն անկեղծացավ՝ նշելով, որ համերգը հերթական շարքային միջոցառումների թվին դասել չի կարող, քանի որ իրականացավ տարիների իր երազանքը։ «Ինձ համար չափազանց կարևոր ու հուզիչ է, որ իմ տարեդարձի օրը գործերիցս երկուսն առաջին անգամ հնչեցին։ Հայրեններ գրել էի երիտասարդ հասակում ու երկար երազել էի նոր հայրենների մասին։ Հայ բանաստեղծության և երաժշտության կապը, իմ կարծիքով, խթանման պահանջ ունի։ Ես այդ ուղղությամբ աշխատել եմ դեռ իմ երիտասարդության տարիներից։ Խորապես շնորհակալ եմ համերգի աջակիցներին։ Սա հսկայական օգնություն է երաժշտությանը»,-նշեց Տիգրան Մանսուրյանը։

«Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգն իր ստեղծագործություններով հաստատեց մանսուրյանական մրցույթի առաքելությունն ու ևս մեկ անգամ արժևորվեց հայոց լեզուն, պոեզիան, կոմիտասյան հիմքը հայ կոմպոզիտորական դպրոցի:

Մրցույթի և համերգի գլխավոր հովանավոր Ֆասթ Բանկը շարունակելու է աջակցել նմանօրինակ միջոցառումների իրականացմանը և այդ կերպ նպաստելու է մշակութային կյանքի զարգացմանն ու տարածմանն ամբողջ աշխարհում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more