▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆան ակումբները պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը

«Հայկական ֆուտբոլի 4 ակումբների ֆան ակումբները միացել են Մելիքբեկյանի հրաժարականի պահանջին ու հանդես եկել միասնական հայտարարությամբ։ Հայտարարությունը ստորագրել են «Արարատ-Արմենիայի» «Ալֆա» ֆան֊ակումբը, «Փյունիկի» «Սեկտոր-18» ֆան ակումբը, «Ուրարտուի» «South-West Ultras» ֆան ակումբը և «Շիրակի» «Սև Հովազներ» ֆան ակումբը» ,-այս մասին գրում է ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը՝ տելեգրամյան ալիքում:

***

«Կարմիր արծիվներ» ֆան շարժումը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել. «2023թ. դեկտեմբերի 23-ի՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին ընդառաջ մեր ֆան ակումբը հանդես էր եկել հայտարարությամբ ՀՖՖ նախագահի թեկնածու, այժմյան նախագահ Արմեն Մելիքբեկյանին չսատարելու պատճառների մասին։ Հայտարարությամբ ընդգծված խնդիրների վերաբերյալ հետագայում ոչ միայն չունեցանք մեկնաբանություն (երևի թե ասելիք չկար), այլև այդ խնդիրներն այսօր ստացել են բառի ամենավատ իմաստով նոր որակ ու նշանակություն: ՀՖՖ նախագահի ընտրություններին նախորդած ելույթի ժամանակ Արմեն Մելիքբեկյանը խոսեց ապագայի համար ցանված սերմերից. հիմա հարց՝ այդ սերմերի պտուղը խայտառակությո՞ւնն է։ Նա խոսեց չստացվածի համար ներդրվող ջանքերից. հաջորդ հարցը՝ չստացվածը ֆուտբոլի կործանումն է Հայաստանո՞ւմ, եթե այո, ուրեմն դա հաջողվում է անել։ Այդ անիմաստ ելույթներն ընդամենը խոստումներ են, որոնցով կկերակրեք հանրությանը կարճ ժամանակ, իսկ երկրպագուներիս՝ երբեք, որովհետև չենք հավատում։ Իսկ պետրակովյան հեռացումները քավության նոխազ չեն կարող լինել, քանի որ խնդիրը միայն նա չէր, խնդիրները համակարգային են։
«Կարմիր արծիվներ» ֆան շարժումը միանում է հանրության կարծիքին, միանում է ֆուտբոլի ամենակարևոր շահառուների՝ երկրպագուների միասնական կարծիքին՝ պահանջելով ՀՖՖ ղեկավարության հրաժարականը հանուն մեր սիրելի երկրում մեր սիրելի խաղի զարգացմանն ու առաջընթացին»։

***

Ճարտարապետ Վրույր Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեմոկրատական բաստիոնում Football Federation of Armenia -ն իր էջում քոմենթների բաժինը փակել ա, որ հանկարծ թթու խոսք ասող չլինի իրենց հիանալի աշխատանքի հետ կապված»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more