▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եզդիական համայնքում Ռոբերտ Քոչարյանին գամփռ նվիրեցին

Եզդիական համայնքում Ռոբերտ Քոչարյանին գամփռ նվիրեցին

Դիտեք նաև՝ 

***

«Այս մարդը չի հասկանում, որ իշխանությանը լսում են նաև դրսում։ Եվ երբ դու հիմարություններ ես խոսում, լեզվիդ ես տալիս Ռուսաստանի պես երկրի մասին՝ անմիջապես արձագանքում է»,- Ապարանում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Երեկվա արձագանքն ուղղակի շատ վատ նշան է, ես այդ երկիրը շատ լավ գիտեմ, ես տողերի արանքով կարդում եմ, թե պաշտոնյաներն ինչ են ասում․ ասում են, որ դուք՝ ժողովուրդ ջան, պրոբլեմ ունեք այս իշխանության հետ, և այն սահմանափակումները, որ արդեն մտցրել են՝ հազարավոր մարդկանց վնաս է հասցնելու։ Լավ, մտել ես քարոզարշավ, չես կարո՞ւմ լեզուդ տեղը պահես, գոնե մեծ պետություններին չկպնես, հանգիստ մնաս։ Եվ ամենից ողբերգականն այն է, որ այս մարդու սխալների գինը տալիս է ժողովուրդը»,- հավելեց Քոչարյանը։

***

«Նիկոլ Փաշինյանը կրկիրն հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է երկար տարիներ նստի։ Այս հայտարարություններով ո՞ւմ է փորձում հրահանգ տալ»,- լրագրողը հարցն ուղղեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին։ «Ում որ 8 տարի է հրահանգում է անընդհատ, հո առաջին անգամը չի։ 3 անգամ բանտ եմ նստել հենց այդ հարահանգների արդյունքում»,- պատասխանեց Քոչարյանը՝ հավելելով․ «Եթե իրենց այդքան գովազդած Եվրոպայի մեկ քաղաքական գործիչ այդպիսի հայտարարություն աներ՝ քաղաքական դիակ կլիներ հենց նույն պահին, 1 ժամ հետո պետք է հրաժարական տար»։

Դիտեք նաև՝ 

info@asekose.am/095519696
Հասարակություն more