▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղջերուներն ազատ շրջում են Դիլիջանի ճանապարհներին

Դիլիջանում արդեն հաճախ կարելի է հանդիպել կովկասյան ազնվացեղ եղջերուների, որոնք բնակվում են «Դիլիջան» ազգային պարկի տարածքում:

Ինչպես երևում է նաև տեսանյութում, բնակիչները մոտենում են, հիանում կենդանու գեղեցկությամբ, սակայն չեն խանգարում նրանց վայելել իրենց հանգիստը:

 Դիլիջանի բնությունն ու մաքուր օդը բարենպաստ են եղջերուների վերաբնակեցման և բազմացման համար, իսկ համայնքի բնակիչներն ու զբոսաշրջիկները հնարավորություն ունեն նրանց հաճախ հանդիպելու:

Այս մասին նշվում  է Դիլիջանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more