▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եղել է ճնշում, որ ձյան պայմաններում իջնի դիրքերից». Պապիկյանը պարզաբանում է՝ ինչու է զոհվել զինվորը

«Ամբողջական պատկերը կարող է պարզ դառնալ ծառայողական պատշաճ քննության արդյունքում»,- անդրադառնալով ձնահյուսի պատճառով զինծառայողի ողբերգական մահվան դեպքի վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարը նաև նշեց, որ վերջին 3 տարվա ձևավորված առաջնագծի հետ գործ ունենք, որտեղ ոչ բոլոր ուղղություններն են իրենց հայտնի՝ որպես պոտենցիալ ձնահյուսքերի ուղղություններ։

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ այդ օրը ունեցել են 5 զինծառայող, ում ծառայության ժամկետն ավարտվել է, բայց անբարենպաստ եղանակների պատճառով շարունակել են ծառայել և միայն երկու օր անց են իջել և պատշաճ զորացրվել տուն։

«Կա վարկած, որ շատ է եղել արտաքին ճնշումը»,- ասաց նա` ակնարկելով, որ հարազատների կողմից անհարկի ճնշումներ են եղել սպայական կազմի վրա:

Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս պահին ունեն 200-ից ավելի դժվարամատչելի դիրքեր, որոնք եղանակի պատճառով մշտապես փակման ենթակա են և շուրջ մեկ տասնյակի հասնող դիրքեր, որտեղ բոլոր տիպի եղանակների պայմաններում մեքենայով հնարավոր չի հասնել։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more