▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եղավ ու մնաց ազգային ու սկզբունքային մարդ»

Լրագրող Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մհերին ճանաչել եմ հեռավոր 2003-ից, երբ «Հայրենիք» հեռուստաալիքով «Մանկական լուրեր» էինք վարում:
Եղավ ու մնաց ազգային ու սկզբունքային մարդ, իսկական ու կարգին երևանցի տղա:
Անհավատալի է, ընկեր ջան...»:

Հիշեցնենք՝ այսօր ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը մահացել է ավտովթարից:

***

ԴՕԿ Կուսակցությունը խորին ցավակցություն է հայտնել Մհեր Սահակյանի վախճանի կապակցությամբ․ «Խորհին ցավակցություն և զորակցություն նրա ընտանիքին ու հարազատներին»։

***

«Սրբազան պայքար»-ի գրառումը. «Խոր կսկիծով տեղեկացանք ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պայքարի մեր աննահանջ ընկեր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին։

Ցավակցում ենք սիրելի Մհերի հարազատներին և մտերիմներին։ Արդարների հիշատակը թող օրհնությամբ լինի»։

***

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ցավակցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան դեպքի առթիվ։

«Շատ մեծ ցավով տեղեկացա մեր լավ գործընկեր, պայքարի ընկեր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին:
Անկեղծ ցավակցություններս Մհեր Սահակյանի ընտանիքին, հարազատներին, «Հայաստան խմբակցության» և ՀՅԴ մեր գործընկերներին:
Լավ մարդ, լավ հայ, պայքարող տեսակ:
Լույսերի մեջ մնաս, Մհեր ջան»,– գրել է նա:

***

«ՀայաՔվե»-ի ֆեյսբուքյան գրառումը. ««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտացած է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի և ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանի վաղաժամ և եղերական մահով:
Մհերն իր հանրային և պատգամավորական գործունեության ամբողջ ընթացքում իրեն դրսևորել է` որպես ազգային նկարագրի տեր, նվիրյալ և սկզբունքային հայորդի:
«ՀայաՔվեն» վշտակցում է Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին, նրա մերձավորներին և գործընկերներին:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...»:

***

Մհեր Սահակյանը ծնվել է 1988թ. հունվարի 30-ին, Երևանում:

2008թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2016 թվականից ՀՅԴ անդամ է եղել: 2021-2022թթ-ին եղել է ԱԺ պատգամավորի օգնական՝ հասարակական հիմունքներով:

2022թ. դեկտեմբերի 10-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած էր, ուներ 4 զավակ:

Ավելի վաղ, ներկայացրել էինք Մհեր Սահակյանի շնորհավորական ուղերձն՝ ամանորյա տոների առիթով։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more