▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԽ-ն ընդունեց բանաձև՝ Բաքվից պահանջելով ազատ արձակել հայ գերիներին

Ձայների գերակշիռ մեծամասնությամբ` 523 կողմ, 3 դեմ, 84 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, Եվրոխորհրդարանն այսօր հրատապ կարգով բանաձև ընդունեց Բաքվում պահվող հայերի, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարության մասին՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել նրանց։

ԵԽ բոլոր խոշոր խմբակցությունների համատեղ ընդունած փաստաթուղթն ընդգծում է, որ Բաքվում հայերի դեմ դատավարությունները կեղծ են, նրանք ենթարկվում են անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի, այդ թվում՝ արգելված հոգեմետ միջոցներով։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more