▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպական երկու ակումբների սկաուտներ Հայաստանի հավաքականի առաջիկա խաղում կհետևեն Սպերցյանին

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են իտալական «Կոմոն» և ֆրանսիական «Լանսը»։

​Եվրոպական այս ակումբների սկաուտները ներկա կգտնվեն Հայաստանի և Ղազախստանի հավաքականների միջև կայանալիք ընկերական հանդիպմանը, որպեսզի անմիջապես մարզադաշտից հետևեն Էդուարդ Սպերցյանի և ազգային թիմի պաշտպան Նաիր Թիկնիզյանի խաղին։ Այս մասին հայտնում է «РБ Спорт»-ը։

​Հիշեցնենք, որ 2025/26 ավարտված մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է ընդհանուր առմամբ 42 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

Հավելենք, որ Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը կկայանա այսօր՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

info@asekose.am/095519696
Սպորտ more