▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլում» Ադրբեջանի ներկայացուցիչը երգել է «Սարի աղջիկ» երգը` որպես ազգային երգ

Օրերս «Եվրատեսիլ 2016»-ում Ադրբեջանը ներկայացնող երգչուհի Սամրան մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի այն հարցին` արդյո՞ք ինքը կատարում է նաև երգեր ադրբեջաներենով, դրական  պատասխան է տվել և երգել է «Սարի աղջիկ» հայկական երգը` ներկայացնելով այն որպես ադրբեջանական ազգային երգ:  Հիշեցնենք, որ այս երգը նոր չէ, որ  վեճի առարկա է դարձել. ադրբեջանցիներն իրենց սովորության համաձայն` փորձում են իրենցով անել հերթական հայկական երգը: Հավելենք,  որ  այս առիթով դեռ տարիներ առաջ համացանցի հայկական տիրույթում սկսվել էր «Սարի աղջիկը հայկական երգ է» ակցիան, որին միացել էին նաև  Անդրեն, Էմմին և այլոք: Վերջիններս տեսահոլովակ էին ներկայացրել այդ երգի հիման վրա:  

 Այս թեմային ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նաև Ստյոպա Սաֆարյանը.

«Եվրատեսիլում Հայաստանի պատվիրակության համար մեկ փաստ ևս.
Ադրբեջանի ներկայացուցիչ Սամրան ասուլոիսում երգեց Սարի աղջիկ / Սարի գյալին երգը՝ հատուկ շեշտելով որ այն ադրբեջանական ժողովրդական երգ է։ Փաստացի, կոնֆլիկտի առարկա հանդիսացող մի բան արդեն իսկ բերվել է Եվրատեսիլ։ Եթե Իվետայի բարձրացրած Արցախի դրոշը այդ կոնտեքստում խախտում է համարվում, ապա Սամրայի կողմից սա նույնպես պրովոկացիոն էր ու մեզ դուր չի գալիս»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more