▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվգենի Պետրոսյանին ծանր վիճակում, տեղափոխել են հիվանդանոց

Թարմացված․ Կատակերգու Եվգենի Պետրոսյանն իր Instagram-ում իր հոսպիտալացման մասին լուրերն անվանել է ասեկոսեներ։ Արտիստն իր աշխատասենյակից տեսանյութ է հրապարակել, որում շնորհավորում է կանանց մարտի 8-ի կապակցությամբ։ Նրա հետևորդներից մեկը զարմացած հարցրել է՝ միթե նա վերակենդանացման բաժանմունքում չէ։

«112» տելեգրամյան ալիքը նախօրեին՝ մարտի 8-ին, հայտնել էր, որ Պետրոսյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Ալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ արտիստի մոտ հանկարծակի սկսվել է ստամոքսաղիքային արյունահոսություն։ 

Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, կտրուկ է արձագանքել՝ լսելով NEWS.ru-ի թղթակցի հարցը ամուսնու հավանական հոսպիտալացման մասին։ Նա չի պատասխանել և անջատել է հեռախոսը: Ավելի ուշ Բրուխունովան հայտնել է, որ Պետրոսյանը գտնվում է հիվանդանոցում, սակայն նրա վիճակը ծանր չէ։ Նա նշել է, որ նրա հետ ամեն ինչ կարգին է։  

***

Եվգենի Պետրոսյանը ստամոքսաղիքային արյունահոսությամբ տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոց և ծանր վիճակում է, հայտնում է РЕН ТВ-ն՝ հղում անելով սեփական աղբյուրին

79-ամյա արտիստն այժմ վերակենդանացման բաժանմունքում է, բժիշկները փորձում են կայունացնել նրա վիճակը՝ հիվանդին վիրահատելու համար

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more