|
«Սա անադեկվատ մարդկանց ոհմակ է. ի՞նչ ասել է՝ իշխանություն, եթե խնդիրը բացառապես բանդայի սկզբունքով է: «Ֆաս» հրամանի ներքո հարձակվում են Վեհափառ Հայրապետի վրա, բայց քանի որ սրանք բանդայական, թայֆաբանական մտածողության կրողներ են, պետություն, անվտանգություն, պատասխանատվություն բացարձակապես չունեն»,- 168-ի հետ զրույցում այս մասին նշել է հեռուստալրագրող Հռիփսիմե Առաքելյանը։ Նրա դիտարկմամբ՝ այս աղետալի տարածաշրջանում գտնվելով՝ մեր երկիրն ուղղակի անտերության մատնված վիճակում է: «Այդ անտերությունը շտկելու մեկ ճանապարհ կա, որը բոլորս գիտենք, որի համար պայքարում ենք, որ այս երկրի գլխավոր չարիքին կարողանանք հանել»,- նշել է Առաքելյանը՝ հավելելով՝ հակառակ պարագայում Իրան-Իսրայել պատերազմի պայմաններում Հայաստանն ուղղակիորեն ոտնատակ է անցնելու: «Փաշինյանն ինչ սրիկայություն ասես՝ արել է․․․ Հասկացել է, որ ինչ ուզի՝ կարող է անել։ «Բայց Եկեղեցու դեմ հարձակումը մեր ժողովրդին պետք է սթափեցնի, որ հասկանա՝ սա վերջին կարմիր գիծն է, եթե սա էլ անցավ, մենք Ալլահու ակբար ենք ասելու»,- հավելել է Առաքելյանը։ |
«Եթե սա էլ անցավ, մենք «Ալլահու ակբար» ենք ասելու»․ Հռիփսիմե Առաքելյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


