|
Հասարակական գործիչ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում մասնավորապես նշում է․ «Մեր տեղական լիբերալ ֆաշիստները՝ սորոսի վաստակները անընդհատ հանրությանը խաբում էին, գրում էին, որ հեսա Ռուսաստանը քանդվում է, Ուկրաինան ՆԱՏՕ է մտնելու, պարզվեց, որ անամոթաբար խաբել են, իրենք դրա համար վճարվել են Արևմուտքից․․․ Ինչպես սորոսի վաստակները, այնպես էլ մեր իշխանավորները, ջուրը չտեսած՝ վազում էին դեպի Արևմուտք, հիշեցնեմ՝ Արևմուտքը մեզ համար Թուրքիան է, Ամերիկան չէ, և Հայաստանում ովքեր ասում են՝ մենք արևմտամետ ենք, իրականում թուրքամետ են։ Հայաստանում, կապված Վրաստանի ընտրությունների և Թրմափի ընտրությունների հետ, բացվել է իշխանափոխության աշխարհաքաղաքական պատուհան, և դա ամրապնդվում է Թրամփի գործնական քայլով, որով կանգնեցնում է ուկրաինական ճակատը․․․ Այս պահի դրությամբ, երբ որոշում է կայացվել, որ Ուկրաինան չի մտնելու ՆԱՏՕ․․․, այն տարածքներում, որտեղ Ռուսաստանն իր ազդեցությունը թուլացրել էր, հիմա ամրապնդում է։ Հիմա ազդեցությունների վերականգնման, բաշխման, միգուցե նաև մեծ աշխարհաքաղաքական առևտրի փուլ է։ Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր նախկին դիրքերը։ Ի՞նչ է նշանակում աշխարհաքաղաքական պատուհան Նիկոլ Փաշինյանից հրաժարվելու համար։ Փաշինյանը չափազանց վարկաբեկված է, որպեսզի ՌԴ ազդեցության գոտում՝ Հայաստանում ղեկավար լինի։ Նիկոլ Փաշինյանի անունը կապված է բոլոր պարտությունների, զոհերի, զիջումների, կապիտուլյացիայի հետ։ Եթե Ռուսաստանը վերցնի Նիկոլ Փաշինյանի «պատրոնաժը», այսինքն՝ ՌԴ-ն շարունակի հովանավորել՝ իշխանության պահել Փաշինյանին, դա կանդրադառնա ռուսաֆոբիայի վրա, իսկ ռուսաֆոբիան Հայաստանում ռեկորդային մեծ է, դա ուղիղ կապված է Փաշինյանի, ազգությամբ հայ «պրիդուռըկների», քաղաքական ավանտյուրիստների հետ․․․ Նիկոլ Փաշինյանը կմնա իշխանության միայն այն դեպքում, եթե նրան հովանավորի և իշխանության պահի Ռուսաստանը։ Եթե ՌԴ-ի «օքեյ»-ը չլինի, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ժամերի կյանք կարող է ունենալ․․․»։ |
«Եթե ՌԴ-ի «OK»-ը չլինի, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ժամերի կյանք կունենա»․Նարեկ Մալյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


