▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե փաստաթուղթն Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին էր, ինչո՞ւ էր Ալիևը հրաժարվում ստորագրել». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը.

«Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։
Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել՝ իբր 1994-ից հետո բանակցվել է բացառապես Արցախն Ադրբեջանի կազմում մտցնելու մասին։
Սա լկտի սուտ է։
Սերժ Սարգսյանի թողած բանակցային փաթեթի արդյունքում Արցախի խնդիրը լուծվելու էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման՝ հանրաքվեի միջոցով։
Դրա մասին հստակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Պոպովը 2021-ի հունվարի 13-ին։
Սերժ Սարգսյանի բանակցած Կազանյան փաստաթղթի ստորագրումից հրաժարվել է Ադրբեջանը։
Դա փաստել է 2016-ի ապրիլին ՌԴ ԱԳՆ Լավրովը։
Դրա մասին ասել է նաև Փաշինյանը 2020-ի հոկտեմբերին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ։
Եթե փաստաթուղթն Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին էր, ինչո՞ւ էր Ալիևը հրաժարվում այն ստորագրել։
Ավելին. Սերժ Սարգսյանի բանակցած փաթեթի բովանդակությունը կարճ տվել է հենց Իլհամ Ալիևը, ով 2016-ի հոկտեմբերի 7-ին նշել է. «Փակ դռների հետևում Ադրբեջանից պահանջում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։
Նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է հայտնի ձայնագրության մեջ Արցախի խորհրդարանի պատգամավորներին ասել, որ Պուտինն էլ է իրեն ասել, որ նույնիսկ Ալիևն է հասկանում Արցախի Ադրբեջանի կազմում չլինելու հանգամանքը։
2020-ի պատերազմի օրերին Փաշինյանը հայտարարել է, որ պատերազմի դադարեցման գինը «5 պլյուս 2» տարբերակն է։
Անգամ 2020-ի հոկտեմբերի 19-20-ի Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկով «Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ»։
Բա որ նախկինները համաձայնվել էին Արցախը տալ Ադրբեջանին, ինչո՞ւ էր Փաշինյանն ասում՝ ես բանակցությունը իմ կետից եմ սկսում ու ոչ թե Սերժ Սարգսյանի կետից։
Բա 2018-2020թթ. Հանրապետականը սուր քննադատում էր իրեն հենց նրա համար, որ մերժել է Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգությունը։
Նիկոլն էր ասում՝ ինչ պետք է, դա էլ բանակցում եմ։
Նիկոլն էր ասում՝ Արցախը Հայաստան է և վերջ։
Նիկոլը պատերազմով հանձնեց Արցախը։
Բա որ Արցախը «հանձնված» էր մինչև իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ։
Ինչո՞ւ, Նիկոլ…
Քո վրա դաջված է կապիտուլյանտի ու Արցախը հանձնողի պիտակը։
Դա ոչ սափրվելով է ջնջվելու ու ոչ էլ՝ կեղծիք տարածելով։
Արցախի հանձնումը ունի կոնկրետ անուն ազգանուն՝ Նիկոլ Փաշինյան։
Արցախը պահելու օպտիմալ տարբերակ կար՝ 2018-ին սատարել Հանրապետականին ու «չմերժել» Սերժ Սարգսյանին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more