▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Փաշինյանը ընտրվեց՝ մեծ պատերազմ է լինելու․ Հարցում

«Իշխանություն» լրատվականը գրում է․ Շուրջ 8 տարի ՀՀ ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում Հայաստանը ունեցավ մարդկային եւ տարածքային անգնահատելի կորուստներ։ Նա միակ ղեկավարն է ում կառավարման 8 տարիների ընթացքում տեղի է ունեցել 1 լայնածավալ պատերազմ (2020) և առնվազն 3–4 խոշոր ռազմական էսկալացիա։

2020 թ. Հուլիս, Տավուշյան բախումներԱրցախյան երկրորդ պատերազմ (44-օրյա պատերազմ)
2021–2022 սահմանային ներխուժումներ և բախումներ. Ադրբեջանի զորքերը մտան Հայաստանի տարածք (Սյունիք, Գեղարքունիք), շարունակական ռազմական լարվածություն
2022 թ. սեպտեմբեր, լայնածավալ հարձակում ՀՀ տարածքի վրա. Ադրբեջանը հարվածեց Ջերմուկի,Գորիսի, Կապանի ուղղություններով
2023 թ. սեպտեմբեր, ռազմական գործողություն Արցախում. Ադրբեջանը ռազմական գործողությամբ ամբողջությամբ վերցրեց Արցախը, Արցախի բնակչության զանգվածային տեղահանություն։ Պրահայում Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։

Այժմ, երբ մոտ է խորհրդարանական ընտրությունները, մենք հարցում ենք իրականացրել՝ պարզելու համար, թե ի՞նչ տեղի կունենա Հայաստանի Հանրապետության հետ, եթե Նիկոլ Փաշինյանը կրկին ընտրվի վարչապետ։

Հարցվածների հիմնական մասը, ովքեր պատրաստակամություն են հայտնել արտահայտել իրենց կարծիքը, նշում են, որ մեծ պատերազմ է լինելու, եթե Փաշինյանը մնա վարչապետ։
Մանրամասները՝  տեսանյութում

info@asekose.am/095519696
Հասարակություն more