Ինչ ասել ենք, ճիշտ է դուրս եկել, հիմա ասում ենք, եթե Նիկոլ Փաշինյանը 2026–ին ընտրվի, մեր ապագան Արևմտյան Ադրբեջանն է լինելու, Սյունիքի վրա մեծ հարցական է, կմնա, թե չի մնա, այս մասին Արթիկում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Նա հիշեցրել է, որ երբ 2021–ին Փաշինյանն հայտարարեց, թե Արցախի հարցում նշաձողը պետք է իջեցնել, իրենք ասացին, որ սա Արցախի կորստի է բերելու, բայց «Դիմադրություն» շարժումը բավարար աջակցություն չստացավ։ Իսկ արդեն 2022–ին Պրահայում Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս»։
***
|
«Եթե ՀՀ վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ ճիշտ և ճիշտ այն ամենն, ինչ արվել ու արվում է առ այսօր․ Արթիկում քաղաքացիների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով՝ ինչ վատ բան կա, արել է էս մարդը։ Երկրորդ նախագահն անդրադարձավ նաև հայ-ռուսական հարաբերություններին։ «Բավականին լուրջ պրոբլեմներ են լինելու։ Հետևում եմ այդ ամենին, լավ եմ ճանաչում այդ երկիրը, կհամբերեն, կհամբերեն, բայց հետո այնպես կգործեն, որ, ռուսերեն ասած, «мало не покажется»: Բայց դրա գինը Փաշինյանը չի տալու, մեր ժողովուրդն է տալու։ Ինքն արդեն սովորել է, որ կարող է պրոբլեմ ստեղծի, իսկ դրա արդյունքների հետ առնչություն ունենա մեր ամբողջ ժողովուրդը։ Եվ հետո գա ասի․ «ժողովուրդ ջան, ես ձեզ սիրում եմ ու էդ ամենը սիրելով եմ արել»։ Հիմա եթե մենք թասիբ ունենք, եթե մեր երկրի ապագայով մտահոգված ենք, չպետք է թույլ տանք այդ ամենը։ Պետք է ձեռից բռնենք ու ասենք՝ stop, հերիք է»,- նշեց Քոչարյանը։ |


