▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե կարողանանք Ադրբեջանին համոզել, Հայաստանին անակնկալ կանենք.Դավութօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն բավական ուշագրավ հայտարարություններ է արել Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ:  Գրում է «թուրքագիտական պորտալը» և հավելում.

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Աքշամ» պարբերականը, Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ ներկայում աշխատանքներ են ընթանում Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման և երկաթուղային կապը վերականգնելու համար։

«2015 թվականին ընդառաջ մեր աշխատանքները շարունակվում են և վերջին փուլում են։ Մեր պահանջն է, որպեսզի հայերը դուրս գան Արցախից։ Սպասում ենք զարգացման այդ հարցում։ Եթե իրականացվի, և սահմանը կբացենք, և երկաթգիծը կգործարկենք, և հարաբերությունները կզարգացնենք։ Սակայն ցանկանում ենք սա անել Ադրբեջանի հետ համատեղ»,-նշել է Դավութօղլուն։

Նա նշել է, որ ներկայում իրենք աշխատանքներ են իրականացնում հայ-թուրքական սահմանային անցակետերը նախապատրաստելու և բացելու ուղղությամբ, իսկ առաջիկայում Ադրբեջան կատարելիք այցի ժամանակ անդրադարձ է կատարվելու այս թեմային։

«Եթե Ադրբեջանին համոզենք, մենք կարող ենք մի անակնկալ մատուցել։ Ներկայում աշխատում ենք սահմանային անցկակետի վրա»,-ըստ թուրքական աղբյուրի՝ նշել է Դավութօղլուն։

Նշենք, որ Թուրքիան այդպես էլ չվավերացրեց 2009 թվականի հոկտեմբերին Ցյուրիխում Հայաստանի հետ կնքված արձանագրությունները, որոնցով նախատեսվում էր դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանի բացում։ Թուրքական կողմը որպես նախապայման և խոչընդոտ էր նշում Արցախյան հարցի կարգավորումը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներն այդ փաստաթղթերի վերաբերյալ։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more