▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ըստ տեղեկատվության՝ «Վիվա ՄՏՍ»-ը գնողները հետախուզման մեջ են»․ Արմինե Ֆանյան

Փաստաբան Արմինե Ֆանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստացել եմ՝ ՄՏՍ Հայաստան ՓԲԸ-ն անհայտ ընկերությանը հանձնելու վերաբերյալ հաղորդմանս կապակցությամբ վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գրությունը:
Որպես վարույթ չնախաձեռնելու հիմք նշվել է, թե իբր ներկայացրածս հաղորդումը հանցագործության վերաբերյալ տեղեկություններ չի պարունակում, դրանք ընդամենն իմ մտահոգություններն են:
Հիշեցման կարգով նշեմ, որ հաղորդումս վերաբերել է հետևյալ հանգամանքներին.
1. «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը, որի սեփականատերերն, ըստ ԶԼՄ-ների անհայտ են (մեկ այլ լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն հետախուզման մեջ են), ցանկանում է «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ից ձեռք բերել՝ ՄՏՍ Հայաստան ՓԲԸ բաժնետոմսերի 100 տոկոսը:
2. Ազգային անվտանգության ծառայությունն առաջին անգամ գործարքի կնքման վերաբերյալ տվել է բացասական կարծիք, քանի որ տեսել է ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ, իսկ երկրորդ անգամ, չգիտես, թե ինչու տվել է դրական կարծիք, ինչի հիման վրա ՀՀ-ում գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունը հանձնվու է անհասկանալի անձանց:
3. Ըստ կարգի, գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունը կարող է փոխանցվել միայն այնպիսի ընկերության, որն ունի կապի ոլորտում փորձառություն: Սակայն Կիպրոսում գրանցված՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը, ոչ միայն կապի ոլորտում չունի փորձառություն, այլ գրանցվել է 2022 թվականին ու անհասկանալի է, թե ինչով է զբաղվում:
Հիմա ինքներդ գնահատեք՝ սրանք իմ մտահոգություննե՞րն են ընդամենը, թե հանցագործության մասին վկայող փաստական տվյալներ։
Վարույթ չնախաձեռնելը բողոքարկվելու է»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more