▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ըստ Նիկոլի Պետրոսի՝ ժպտալը նորմալ է միջազգային հանդիպումներում, թուրքերի և բոլորի հետ»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն արձագանքել է հաղորդավար Պետրոս Ղազարյանի գրառմանն ու գրել․ 

«Պետրո՛ս, դատարկագլուխ տկարամիտներն են նորմալ վերաբերվում Նիկոլի "էրդողանյան" ժպտառատ նկարին

Հ1-ի Պետրոսը ինչ-որ բարոյախրատական և վիրավորանքներով լի գրառում է արել և քննադատել այն բոլորին, ովքեր բացասական են վերաբերվում և քննադատել են Նիկոլ- Էրդողան հանդիպման ժամանակ Էրդողանի գիրքը կրծքին սեղմող ու անկապ հրճվող Նիկոլի նկարին...

Ըստ Նիկոլի Պետորոսի՝ "Ժպտալը նորմալ է միջազգային հանդիպումներում, թուրքերի և բոլորի հետ"...

Չէ, Պետրո՛ս, այս պարագայում նորմալ չէ. 44-օրյա պատերազմից հետո, երբ ՆիկոլիԴ պատճառով մենք դարձանք կապիտուլյանտ պետություն և երբ Էրդողանը բացահայտ հայտնեց, որ ինքը ջանք ու եռանդ չի խնայել Հայաստանին պարտության մատնելու համար, նրա հետ հանդիպմանը 32 ատամները բացել ու հրճվել Էրդողանի արտաքին քաղաքականության տեսլականի պահով գիրք ստանալուց,. որի մեջ Էրդողանը չի թաքցրել իր հայատյացությունը, մեղմ ասած նորմալ չէ... Մեղծ ասած՝ աննորմալություն, մազոխիզմ, անինքնասիրություն ու դեբիլություն է...

Պետրո՛ս, նրանք ովքեր փորձում են նախկին ՀԱՂԹԱՆԱԿԱԾ Հայաստանի, նախկին ՀԱՂԹԱՆԱԿԱԾ նախագահների Թուրքիայի և Ադրբբեջանի ղեկավարների հանդիպումների "ժպտառատ" նկարները նույն հարթակում տեսնել կապիտուլյանտ Նիկոլի ու Էրդողանի նկարների հետ, ապա նրանք դատարկություն են, դատարկագլուխ են, տկարամիտ են ու անպատասխանատու պլեյադա են (քո խոսքերն են), ովքեր քաղաքականապես անգրագետ հասարակությանը 4-րդ տարին էլ խաբում են ու բացի նվաստացումներից ու նսեմացումներից ոչինչ չեն բերել երկրին ու ժողովրդին...

Պետրո՛ս, իսկ մեր ղեկավարը թուրք պաշտող Պետուլիկի պես թուրքին տեսնելուց այնքան հրճվեց ու ստորացավ թուրքի առաջ, որ նույնիսկ Էրդողանի նմանն էր մանթրաժ ընկել ու զարմացած նայում էր...

Ի դեպ, երկար-բարակ չգրեմ՝ սա կկարդաս՝հղումն այստեղ։

Ի դեպ, Պետրո՛ս, ռուսաց լեզվի այն մասնագետի հետ ուղիղ եթեր մտի ու խելացի դեմքով այս հարցը վերլուծեք, ինչպես անում էիք 7-րդ դասարանի "Հայոց պատմության" դասագրքի պահով...

Պետրո՛ս, միջազգային հանդիպումների ժամանակ անկապ ու անիմաստ ժպտալը խեղկատակության և դեբիլության նշան է...»։

Ավելի վաղ Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ էր տարածել՝ գրելով հետևյալը․ «Էս քանի օրա ֆեյսբուքյան հայրենասերները, կայքերը, տելեգրամ ալիքները, մի խումբ լրագրողներ, վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ վերլուծում են Փաշինյանի ժպտադեմ նկարը` իբր բռնացրել են նրա թրքամետ լինելը։
Մեր ողբերգություններից մեկն էլ հասարակության ու քաղաքական որոշումներ կայացնողների միջև խողովակի դեր կատարող այդ շերտի էդ աստիճան դատարկությունն ու տկարամտությունն ա։
Եթե վերլուծաբաններն ու լրագրողները էս են, բա հասարակությունը ինչպես պիտի մարսի քաղաքական հարցերը և ադեկվատ որոշումներ կայացնի։
Չէ որ նկար վերլուծող այդ դատարկագլուխ ու անպատասխանատու պլեադան միջնորդնա վերնախավի ու հասարակության միջև։

Էս նկարներով ուզում եմ ասել, որ ժպտալը նորմալա միջազգային հանդիպումներում, թուրքերի և բոլորի հետ։ Իսկ եթե մեր ղեկավարները, թուրք տեսած Գառնիկի դեմքով հանդիպեն թուրք ղեկավարներին, մենակ խայտառակ կանեն իրենց, բոլորին և պետությունը»։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը նույնպես  արձագանքել է հաղորդավար Պետրոս Ղազարյանի գրառմանը․ «Պետրոս Ղազարյանը վաղուց է հանդես գալիս որպես իշխանության ներկայացուցիչ և այժմ պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին։ Պետրոս, արդյո՞ք դուք կարծում եք, որ մարդիկ այդքան միամիտ են, որ չեն կարող տարբերակել երկու պատերազմում հաղթած, հայկական Արցախը պաշտպանած ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ժպիտը և ձեր պաշտպանյալ կապիտուլյացված Նիկոլին, ով Արցախը հայտարարել է ադրբեջանական»,- գրել է Դանիելյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more