▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ըստ Ավանեսյանի` Հաշվեքննիչ պալա՞տն է դեղին մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օրերս առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բավականին զայրացած կերպով հերքում էր իր հրաժարականի հավանականությունը` այն հավասարեցնելով ինչ-որ կատակլիզմի հետ։

Սակայն, Ավանեսյանը համեստորեն լռում էր մեկ այլ դեպքի` Հաշվեքննիչ պալատի կողմից օրերս արված բացահայտումների մասին, առ այն, որ նախ` 2023 թվականին հաշվեքննությամբ հայտնաբերված խնդիրները առ այսօր չեն շտկվել (տե՛ս քաղվածքներ 1, 2, 3

Ավելին` պետպատվերի շրջանակներում առկա է լրջագույն խախտում, այն է` պրոֆիլային, մշտական գործող գնագոյացման հանձնաժողովը 2024 թվականի ընթացքում չի գործել` չգումարելով ոչ մի նիստ։

Կարծում ենք` լրագրողները իրավունք ունեն գոնե չբացառելու ոլորտը ըստ էության ձախողած նախարարի հավանական հրաժարականը, եթե չասենք, որ ՔՊ-ում քննարկել են նրա իրական հեռացման և հավանական փոխարինողի հարցը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more