Հայկ Մովսիսյանի գրառումը՝ կից տեսանյութով․ «Երկիր ներկայացնող խայտառակություններ. Նախագահի աթոռ զբաղեցնողը չգիտեր, որ միկրոֆոնը միացած է:Բախտներս բերել է, որ սրանց ուշքն ու միտքը միայն ստամոքսն է, թե չէ.... «Հիմա պիտի ասե՞մ, էս խեղճ մարդկանց սոված ենք պահում...»»:
Լրագրող Ոսկան Սարգսյանն էլ այս առիթով գրում է․
Վահագն Խաչատրյանը շարունակում է խայտառակել ռեսպուբլիկան
Հունաստանի նախագահի անունից՝ ի պատիվ Հայաստանի Հանրապետության նախագահի տրված պաշտոնական ճաշի մեկնարկին Վահագն Խաչատուրյանն իր ելույթից առաջ չի իմացել, որ բարձրախոսները միացված են, խոստովանել է, որ չգիտի ասելիքը, ապա անհանգստացել է , ասելով․«Էս խեղճ մարդկանց սոված ենք պահում»։ Զարմանալի է, սակայն փաստ, որ այդ տեսանյութը հրապարակել է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը։
Լավ կլինի, որ Վահագն Խաչատուրյանին պետբյուջեի հաշվին առատորեն ապահովեն սննդով, սակայն թույլ չտան Հայաստանից դուրս գա, Հայաստանի Հանրապետությունը խայտառակ չանի, Անգլիայի թագուհու դագաղի հետ սելֆի չանի, այլ երկրների նախագահների համար դաշնամուր չնվագի, Պուտինին անկեղծորեն չխոստովանի, որ ինքը քաղաքականությունից բան չի հասկանում։


