▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս Վազգեն Մանուկյանի երեսը պադո՞շ ա, էլի՞ խոսեց Լեւոնի մասին. Կարեն Թովմասյան

Էս Վազգեն Մանուկյանի երեսը պադո՞շ ա, էլի՞ խոսեց Լեւոնի մասին։

2008թ-ի ընտրություններից հետո ես ընդհանրապես մոռացել էի Վազգեն Սանուկյանի գոյության մասին, ու էլի չէի հիշի եթե նորից մեյդան չհելներ ու իրա անփառունակ գոյության մասին մեզ չհիշեցներ:

Այ Վազգեն, հլը խոսելու տեղ ունե՞ս։

Մոռացե՞լ ես, որ քո կողմից օրինական ճանաչված 2008թ. նախագահական ընտրություններում Լևոնը քեզնից 20 անգամ ավելի շատ ձայն ստացավ։

Եթե էս երկրում իսկապես «Լևոնախտ»-ով տառապող մի մարդ կա, էդ մարդը դու ես։ Քեզ թվում էր, ու հիմա էլ թվում է, որ Լևոնը չլiներ, 1991-ին դու էիր դառնալու Հայաստանի հիմնադիր նախագահը։

Բա որ էդքան համոզված էիր, որ նրանից ավելի արժանի էիր էդ պատվին, ինչի՞ էդ տարվա ընտրություններին վախեցար մրցել նրա հետ ու քվեարկությունից մեկ ամիս առաջ ետ կանգնեցիր առաջադրվելու մտադրությունից։

Դո՞ւ չէիր, որ 1996-ին գրոհեցիր Ազգային Ժողովի շենքը, առևանգեցիր ու Լինչի դատաստանի ենթարկեցիր խորհրդարանի նախագահին ու փոխնախագահին, դրանով հարթելով Նաիրի Հունանյանի ճանապարհը։

Դո՞ւ չէիր, որ 1998-ին 10% ձայն խլեցիր Կարեն Դեմիրճյանից ու ընտրությունների երկրորդ փուլում նվիրեցիր Ռ. Քոչարյանին։

Դո՞ւ չէիր, որ 1999-ի հոկտեմբերի 27-ին տեսախցկի առաջ հրճվանքդ հազիվ զսպելով, Նաիրի Հունանյանին ու նրա մարդասպան ընկերներին ռոմանտիկներ հռչակեցիր, իսկ երեկոյան կերուխում ու երգուպար կազմակերպեցր ԱԺՄ-ի գրասենյակում։

Դո՞ւ չէիր, որ 2008-ի ընտրությունների արդյունքները ճանաչելու դիմաց դարձար ժամանակն քո կողմից «իդիոտ» կամ «տականք» անվանված Սերժ Սարգսյանի կից հանրային խորհրդի նախագահը, ու հիմա, բազմած Ռոբին պատկանող հյուրանոցում, քեզ «նախագահ» ես երևակայում։

Էս իշաբեռով դո՞ւ մնացիր, որ խոսես Լևոնի մասին։ Ինչքան խոսես՝ էնքան ավելի շատ բան ենք քեզ հիշեցնելու։

 

Կարեն Թովմասյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more