▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես սա պիտի ասեմ». Բագրատ Սրբազան

«Այս օրերին Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի սահմանամերձ գյուղեր, տանձ, դոշաբ գնել, ասֆալտից խոսել: Ցույց էին տալիս, թե որոշ մարդիկ շատ գոհ են: Իրականությունը շա՞տ է տարբերվում այս տեսանյութերից»,- Բագրատ Սրբազանին հարց ուղղեց լրագրողը:

«Մեծ մասով այդ ամենը բեմադրված է: Նա նաև սկսել է իմ ձևերն անել, ասենք` երեխաների գլուխ շոյելը, համբուրելը: Նիկոլ Փաշինյանն ուղղակի պատճենել է այն ամենն, ինչ մենք անում ենք: Երևի լավ տեխնոլոգներ ունեն:

Բերքաբերի այցը թող ամբողջությամբ ցույց տան` մանրակրկիտ: Քանի՞ ավտոբուս կարմիրբերետավոր է եղել: անգամ շներ էին բերել: Դիլիջանի ամբողջ ճանապարհը փակել էին, անունը դրել էին գինու փառատոն: Ես սա պիտի ասեմ: Մենք գնում էինք հոգեհանգստի: Եվ մեքենաների հսկայական շարասյունը շրջանցել է ամենաքանդված ճանապարհով: հետո պարզվել է, որ ինքն է անցնելու: Երբ լսվեց ազդանշանների ձայնը, դրանից հետո նոր ճանապարհը բացվեց»,- նկարագրեց Սրբազանը:

***

Նիկոլ Փաշինյանի դեմ հայց ներկայացնելու հայցադիմումն արդեն ուղարկվե՞լ է դատարան, Բագրատ Սրբազանին հարց ուղղեցին լրագրողները:

«Այսօր եմ հետաքրքրվել, արդեն ուղարկվել է: Պահանջը` զրպարտելու դիմաց ներողություն խնդրել` առնվազն: Նյութական պահանջ չկա, մեղք են, դեռ հարստանում են, կաղքատանան»,- հեգնեց Բագրատ Սրբազանը:

***

«Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը շատ մեծ խնդիր է: Ես չեմ կարծում, որ մեծ պատերազմ կլինի, թեև խորությամբ վերլուծություն անողը չեմ: Բայց պատերազմը ոչ մեկի շահին չի նպաստում: Իսկ այս համատեքստում Հայաստանի դերի մասին կարող եմ ասել` Հայաստանն անգամ Ադրբեջանի ամենափոքր չինովնիկին չի կարողանում պատասխան տալ, իր իրավունքները պաշտպանել: Հայաստանին ո՞վ է բանի տեղ դնում հսկայական աշխարհաքաղաքական իրավիճակում:

Հայաստանը չգիտի էլ` այս իրավիճակում ինչ անի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը` պատասխանելով Մերձավոր Արևելքում տիրող պայթյունավտանգ իրավիճակի և այդ տիրույթում Հայաստանի դերի մասին:

«Համենայն դեպս` մեր իշխանությունն արձակուրդում է: Աշխարհը խառնվել է իրար, մերոնք արձակուրդում են»,- հավելեց Սրբազանը:

***

«Համալիրում հանրահավաք չի լինելու, այլ` հավաք: Դեռ սպասում ենք տեղի վերաբերյալ վերջնական որոշմանը: Քանի որ այլ մեծ դահլիճներ չկան Հայաստանում, ինչ-որ առումով կոմպրոմիսի գնացինք` համաձայնվելով փոքր դահլիճին, քանի որ մեծը զբաղված է»,- սեպտեմբերի 4-ին կայանալիք խոշոր հավաքի վերաբերյալ հարցին պատասխանեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more