▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես քեզնից հիասթափված եմ՝ Գևորգյան, դու ոչ մի սրբություն չունես, դու պարզապես լավ ծառա ես

Վոլոդյա Հովհաննիսյանը պատասխանել է ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի երեկվա հրապարակմանը՝ գրելով.

«Դու ստում ես Ծաղիկ Ռուբո: Ես ոչ թե «Վալոդիկ» եմ, այլ Վոլոդյա Հովհաննիսյան:Եթե ինձ վրայից իշխանահոտ գար, ես էլ քեզ նման կունենայի սեփական եկեղեցի, գազալցակայան և պալատներ: Այդ ամենը ունես դու, ես՝ դա չունեմ: Դու այնքան ստոր ես, որ իմանալով իմ մարտական ուղին, ինձ անվանում ես «եռամսյա հավաքի պատահական մասնակցած մարդ»: Ասում եմ քեզ, որ հաղորդես տիրոջդ՝ ես ծառայել եմ 1991-1992 թվականներին, 1992թ. նշանակվել եմ  «Սիսական» փառապանծ գումարտակի վաշտի հրամանատար, 1992թվականին՝ արևելյան զորքերի  և  Զանգեզուրի զորային հետախուզության պետ, այնտեղից սպարապետ Վազգեն Սարգսյանը հրավիրել է՝ որպես իրեն օգնական, այնուհետև Վազգեն Սարգսյանի հրամանով նշանակվել եմ Գորիսի բրիգադի հետախուզության պետ և մասնակցել բոլոր մարտական գործողություններին: Ռազմաճակատում նշանակվել եմ «Սիսական» գնդի  առաջին գումարտակի հրամանատար, պատերազմն ավարտել եմ հաղթանակով:  Դու ստում ես, որ ես ցանկացել եմ դառնալ «Երդվյալ ազատամարտիկների» միության անդամ: Անսուՙրբ  մարդ, դու ինձ հրավիրել ես ձեր տուն, և ձեր տան բակում մենք քննարկել ենք միության կազմավորման հարցերը: Դրանից հետո տասնյակ անգամ դու զանգել ես ինձ և խորհրդակցել տարբեր հարցերի շուրջ: Ես երբեք իմ մարտական ընկերներին պիտակներ չեմ կպցնում, բայց քեզ կասեմ՝ Ծաղիկ Ռուբո, ես իմ ընկերներին չեմ դավաճանել ու չեմ դավաճանում, իսկ դու քո հացը անպատիվ ու  անարժան ես մուրում, մնացել է միայն՝  Գագիկ Ծառուկյանին հռչակես  Օլիմպոսից իջած աստված…Երևի դա էլ կանես՝ հանուն շահի:

Ես քեզնից հիասթափված եմ՝ Գևորգյան, դու ոչ մի սրբություն չունես, դու պարզապես լավ ծառա ես: 

Պատմաբան-հասարակագետ, արցախյան ազատամարտի մասնակից, գնդապետ, ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական

Վոլոդյա Հովհաննիսյան    

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more