|
«Ո′չ անկնկալում եմ, ո′չ խնդրում եմ, որ իմ կալանքը տնային դառնա, դրսային դառնա: Ես պայքարի մեջ եմ Հայաստանի Հանրապետության ու կորսված Արցախի համար: Եվ մնալու եմ այդ պայքարի մեջ` լինի բանտում, թե գերեզմանում, կապ չունի: Ինչ որոշում ուզում եք, կայացրե′ք: Մեղադրողն ինչքան ուզում է, թող խոսի, հազարավոր էջերով մեղադրանքներ բերի: Այս 2 տարի մեզ անդադար հալածել եք Կառավարության հովանու ներքո, բա սրանց մասին որևէ մեկը չի՞ խոսում: Այո, ես պայքարել եմ ու պայքարելու եմ»,- դատական նիստի հետո հայտարարեց Բագրատ Սրբազանը: *** |
|
«Ակնհայտ կեղծիքի և փաստական զեղծարարության առումով հաղորդում ենք ներկայացնելու ՔԿ ղեկավարի կամ նրան մոլորեցնողների, ինչպես նաև գլխավոր դատախազի կամ նրան մոլորեցնողի նկատմամբ»,- դատական նիստից հետո հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ, «Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը: *** |
|
Դատարանը` Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, Բագրատ սրբազանի կալանքը երկարաձգեց 3 ամսով: Իր ամփոփիչ խոսքում Բագրատ Սրբազանը կրկին հիշատակեց, որ ամենաբարձր ամբիոններից հնչել են զրպարտանքներ բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերից և որևէ պատիժ չեն կրել: *** |
|
Այսօր դատական նիստի ավարտին իր ելույթում Բագրատ Սրբազանը բացահայտումներ կատարեց. «Գուցե ես հիմա նախաքննական գաղտնիք եմ բացում, բայց պիտի ասեմ` ի՞նձ ինչ` գաղտնիք է, թե չէ: Հարգարժան դատավո′ր, ձեզ շրջանցել են, ինձ ու Լիդիա Մանթաշյանին կանչել են Քննչական կոմիտե, որ ծածկադմփոց անեն խայտառակ հայտարարությունը: Այն տեսքտը, որի վրա գրված է, թե իմ ձեռքով է գրված, ոչ իմ ձեռքով է գրված, ոչ էլ ես գիտեմ, թե որտեղից է եկել: Ես ողջամիտ կասկած ունեմ, որ իրենք են սարքել և դրել մեր պահարաններում կամ մեկ այլ տեղ: Այդ թուղթը կարդալուց հետո, եթե իրոք ես գրած լինեի, ինձ պետք էր ոչ թե կալանավայր ուղարկել, այլ հոգեբուժարան, որ ինձ հետևեն, որ ես այդ արարքները չգործեմ: Միայն մեկ տվյալ կասեմ` էդ թղթում գրված է, որ ես պլանավորում եմ 150-200 հազար հոգի գերեվարել Ադրբեջանից, Նախիջևանից և Արցախից: Ես պլանավորում եմ 40-50 կմ խորանալ Թուրքիայի տարածք և 24 ժամ անդադար ռմբակոծել: Հիմա սա հոգեկան խանգարում ուենցած մարդու գրվածք չէ՞, ես մի բառ չեմ չափազանցնում: Եվ ձեր ՔԿ ղեկավարն ասում է` իմ ձեռքով գրված ահաբեկչական պլանավորում: Դե բե′ր, փաստի′, առանց ձեռագրաբանական փորձաքննության ինչպե՞ս եք մարդկանց դատում, վերագրում արարք, որը նա չի կատարել»: |
«Ես պայքարի մեջ եմ Հայաստանի Հանրապետության ու կորսված Արցախի համար». Բագրատ Սրբազան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


