▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«էս մեկն էլ ստեղ ա ցռել տակը՝ նստել»․ Փոստանջյանը ՝ դատարանում

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր կայացավ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գործով դատական նիստը։ Փոստանջյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ անհիմն և քաղաքական հետապնդման ներքո իր նկատմամբ կայացվել է մեղադրական վճիռ:

«Դատավոր Տիգրան Ոսկանյանը ցանկանում է ինձ ազատազրկել այն բանի համար, որ ես չեմ հերքել թեկուզ թուրքալեզու մամուլում, թեկուզ ինչ-որ մի տեղ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հանրահայտ փաստերը՝ Զարուհի Փոստանջյանի կողմից կատարված հրապարակային հետևյալ արտահայտությունները` «Նիկոլ Փաշինյանի կողմից հողեր հանձնելու գործարք անելու վերաբերյալ գումարներ ստանալու, Նիկոլ Փաշինյանին նախորդ իշխանությունների կողմից բերելու, խորհրդարան մտցնելու մասին, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի գործակալ լինելու մասին»»,- հայտնել էր Փոստանջյանը:
Դատական այսօրվա նիստի ժամանակ վիճաբանություն սկսվեց դատավորի և Զարուհի Փոստանջյանի միջև, վերջինս դատարանի կողմից նկատողություն ստացավ․ «Խնդրում եմ մնալ օրենքի սահմաններում, ինձ չընդհատել։ Դուք թույլ չեք տալիս ինձ՝ իրացնելու իմ խոսքի ազատության հնարավորությունը։ Ես եկել եմ դատաքննության որպես մեղադրյալ, հիմա որոշվելու է իմ նկատմամբ պատիժ սահմանելու հարցը և ես այդ հարցի վերաբերյալ պետք է արտահայտվեմ։ Չհամարձակվե՛ք ինձ ընդհատել»,- դատավորին ասաց Փոստանջյանը, ապա ձեռքին պահելով թղթից պատրաստված ականջ՝ շարունակեց․ «Գիտե՞ք՝ սա ում ականջն է։ Սա Մսրա Մելիքի ականջն է, որը տրվել է Ցռան Վերգոյին։ Եկել եմ ասելու, որ ցռանվերգոյությունը վաղ թե շուտ պատժվելու է և մեր հասարակության Ցռան Վերգոները հասարակությունից մեկուսացվելու են»։

***

«Դատարանը վճռեց Զարուհի Փոստանջյանին մեղավոր ճանաչել ՀՀ Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և նրա նկատմամբ կիրառել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթապատիկի՝ 525 հազար դրամի չափով»,- հայտնեց դատավոր Տիգրան Ոսկանյանը։
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի հասցեին «հողերը գումարի դիմաց հանձնելու, նախորդ իշխանությունների կողմից բերվելու և գործակալ լինելու» մեղադրանքներ հնչեցնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more