▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս մարդն առաջինն է լքել մեռնող Արցախը». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Էս մարդը Արցախի հերոս է։ Էս մարդը հայտնի «կամանդույուշչին է»։ Էս մարդը հայտնի բունկերի Շվարցնեգերն ա։ Էս մարդը առաջինն է լքել մեռնող Արցախը։ Էս մարդը հիմա Երևանում է»:

Նշենք, որ Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններով պայմանավորված՝ 24News-ը կապ էր հաստատել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ, սակայն վերջինը նշել էր, որ արդեն գտնվում է Հայաստանում.

«Ես արդեն Հայաստանում եմ, նորից Երևանում եմ»,- այլ հարցերի չպատասխանելով՝ հայտնել էր Բաբայանը, ասելով, որ ավելի ուշ հանդես կգա հարցազրույցով:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more