Դերասան Արտյոմ Կարապետյանը «Սրտի տանիքներով» հաղորդման ընթացքում խոսել է ոչ միայն անձնական պատմություններից, այլև անդրադարձել հասարակության մեջ տարածված անտարբերության թեմային։
Նրա խոսքով՝ «ինձ ինչի՞» մտածելակերպը արդեն իսկ վտանգավոր է, քանի որ նշանակում է՝ մարդը ապրում է միայն իր համար։ Մինչդեռ, ինչպես ընդգծում է դերասանը, աշխարհում տեղի ունեցող ամեն ինչ միայն մեկին չի վերաբերում, այլ բոլորին։
Արտյոմ Կարապետյանը նաև անդրադարձել է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակին՝ քննադատելով գերտերությունների ղեկավարներին։ Նրա ձևակերպմամբ՝ նրանց վարքագիծը հաճախ մանկամիտ է հիշեցնում․
նա զարմանքով նշում է, թե ինչպես են պետությունների ղեկավարները մրցում միմյանց հետ՝ կարծես «ում ռակետն է ավելի թանկ» սկզբունքով, մինչդեռ աշխարհը նման «խաղերի» համար չի ստեղծված։
Դերասանի խոսքերը հնչում են որպես կոչ՝ վերանայելու մեր վերաբերմունքը ոչ միայն միմյանց, այլև համաշխարհային իրադարձությունների նկատմամբ՝ հիշեցնելով, որ անտարբերությունը երբեմն կարող է նույնքան վտանգավոր լինել, որքան գործողությունը։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝


