▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էս ի՞նչ եք անում». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Էս ի՞նչ եք անում… Երևանի կենտրոնը ջերմային կղզի է դառնալու։ Ամբողջ աղետը դեռ կզգաք… Մի վնասվածք անգամ չկա բույսի կտրվածքին…Երկրում, կարծես, մեծ շուքով էկոպարեկային ծառայություն ստեղծվեց։ Հա, մոռացել էի, Երևանի ավագանու ՔՊ անդամն է ղեկավարում։ Ամբողջ Հայաստանը վերահսկող էկոպարեկային ծառայության պետ և ավագանու անդամ…»:

***

Ավելի ուշ, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Երևանն առանց ծառ ծրագիրը բոլոր կետերով փայլուն կատարվում է։ Սա կոչվում է բարեկարգում՝ ծառերի արմատները ձևում ես, կտրում, բետոնում, հետո չորանում է, ուզածդ տնկարանից «գեղազարդով» փոխում ես։ Նալբանդյան փողոցն է»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more