|
«Ես Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի, որ գլխին սարքելու են: Հեչ վեջս չի ո՛չ իր ճակատագիրը, ո՛չ Դաշնակցությունից փախած ու այսօր Շիրակի մարզպետ աշխատողի ճակատագիրը, ո՛չ Ազատամուտի նախկին դաշնակցական համայնքապետի ճակատագիրը: Բոլոր կրոնափոխների, դավանափոխների, կուսակցափոխների վերջը դա է լինելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ի պատասխան այն հարցի, թե «ըստ տեղեկությունների՝ Հովիկ Աղազարյանն այսօր երեկոյան պետք է հայտարարի Փաշինյանի sms-ից հետո մանդատը վայր դնելու մասին. դուք շատ կտխրե՞ք»: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ պաշտոնյաների՝ պաշտոնից հրաժարվելու խնդրանքին, պատգամավորն ընդգծեց, որ Փաշինյանի համար բոլորն «ուսապարկ են», ում կուզի կբերի, ում կուզի կհանի: «Բայց շատ մտահոգիչ է Բարձրագույն դատական խորհրդի վրա ճնշումը: Անունն ինչ ուզում ես դիր՝ խնդրել, առաջարկել, դրանից հետո մարդը հրաժարական է տալիս: Ինքը հիմնավորման բացարձակապես նույն բառերն է օգտագործում, ինչով կոչ էր անում շրջափակել դատարանները: Նշանակում է, որ մենք չունենք ժողովրդավարություն»,- նշեց պատգամավորը: *** |
|
«Կան Արցախի քաղաքացիներ, ովքեր ունեին կենսաթոշակային խնայողություններ: Պատերազմից, հայաթափումից հետո մարդկանց մոտ սոցիալ-տնտեսական ծանր խնդիրներ են: Մեծամասնության համար հույսը էդ խնայված գումարներն են»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդի սառեցմանը ՀՀ-ում: «Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել ԱՀ քաղաքացիների գումարը և օգտագործել ըստ իրենց հայեցողության: Եթե իրենք ԱՀ քաղաքացիներին ավտոմատ բերում են ՀՀ քաղաքացու իրավական ռեժիմի, այդ դեպքում ինչո՞ւ բոլոր հարցերում այդքան հետևողական չեն»,- նշեց Խաչատրյանը՝ ընդգծելով, որ մարդկանց խնայողությունները, առանց իրենց հարցնելու, խլում են և ասում, որ ներդնում են ինչ-որ հաշիվների վրա»: |
«Ես Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի, որ գլխին սարքելու են. հեչ վեջս չի իր ճակատագիրը»
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Քաղաքական more
more
more
more
more
more
more


