▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ սիրում անբարո կապեր ու դավաճանություններ, դրանք իմը չեն... Հովհաննես Բաբախանյան

Ես չեմ սիրում անբարո կապեր ու դավաճանություններ, դրանք իմը չեն...Հովհաննես Բաբախանյան

Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման ժամանակ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանը խոսել է ԱՄՆ մեկնելու պատճառների, այնտեղ բազմաթիվ դերեր կերտելու, հոլիվուդյան դերասանների հետ նկարահանվելու մասին՝ ինչպիսիք են` Էրիկ Ռոբերթսը, Մարտին Քովին, Սոֆիա Միլոսը և այլն:

Դերասանը իր ընտանիքի մասին առանձակի հուզմունքով է խոսել ու նշել, որ ընտանիքն իր թույլ կողմն է:

Նա խոստովանել է եթերում, որ խելագարվում է իր կնոջ համար, առանց նրա չպատկերացնելով իր կյանքը: Հովհաննեսը նշում է նաև, որ իր կինը` Մարին, աշխարհի ամենագեղեցիկ կինն է:

Նա պատմում է, որ երկար տարիներ Մարիի հետ աշխատել են նույն թատրոնում ու միայն տարիներ անց է Հովհաննեսը սեր խոստովանել ու ամուսնության առաջարկ արել նրան:

Մարին ու Հովհաննեսն արդեն տատիկ ու պապիկ են` ծնվել է նրանց թոռնուհին` Օլիվիան, ով նոր շունչ է հաղորդել իրենց ընտանիքին:

Հովհաննեսն այս տարի նշում է 55 ամյակը ու տեղի է ունենալու նրա 55-րդ մենահամերգը:

Դիտեք հատվածներ և , եթե բաց եք թողել հաղորդումը, առաջարկում ենք անպայման հետևել ամբողջական զրույցին։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Շոու-բիզնես more