▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ ուզում, որ ադրբեջանցին իմ վրա ծիծաղի․ Կիրանցի գյուղապետ

Ես չեմ ուզում, որ ադրբեջանցին իմ վրա ծիծաղի․ Կիրանցի գյուղապետ

Փաշինյանը կիրանցիներին խաղաղության ու անվտանգության երաշխիք չի տվել

Կառավարությունից Կիրանցի համայնքային ղեկավար Կամո Շահինյանին 60% երաշխիք են տվել, որ գյուղի որևէ տուն չի հայտնվի Ադրբեջանի տարածքում:

Նա ասում է` այս պայքարը կիրանցեցիների արդար պահանջն է:

***

Օրեր առաջ Փաշինյանի հետ տեղի ունեցած հանդիպումից մանրամասներ է ներկայացրել Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանը. «Որ մենք գնացել էինք կառավարություն, էնտեղից որ ես մի քիչ ուշ եմ դուրս եկել, ինձ ասել են, խոստացել են՝ երկու օրից մեզ մի հստակ տվյալ կասենք:

Կառավարությունից ինձ ասել են՝ գնա, ժողովրդին ասա՝ 60 տոկոսով վստահեցնում ենք, որ բնակարան չի ընկնելու սահմանազատման մեջ։ Երկու կողմից սահմանազատումը կլինի, կգա 12,13, 14 «տոչկեքը», որոնք որ բնակարաններին մոտ են, դա էլ պայմանավորվածությամբ, ժողովրդի մասնակցությամբ կճշտեն՝ ոնց անեն, որ ժողովրդին չխանգարի։
Ինձ կառավարությունից այդքան բանն են ասել, մնացածը ձեր բոլորի գործն է՝ ոնց եք մտածում, ինչ եք անում, ինչ պետք է անեք․ իրավունքները ձերն են, ես էլ` ձեզ հետ»:

***

Որպես անվտանգության երաշխիք` վարչապետ Փաշինյանն ասել է, որ եթե պետք լինի, ամեն մետրի վրա մեկը կանգնելու է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը: Նա կրկին հիշեցրեց, որ Կառավարությունն իրեն ընդամենը 60% երաշխիք է տվել, որ բնակելի տներ Ադրբեջանին չի անցնի:
Ներկա կիրանցեցիներին այս լուրը ավելի բորբոքեց, նրանք պահանջում են իրենց ու իրենց նահատակ ընկերների արյունով ազատագրած հայրենիքը չնվիրել թշնամուն:

***

Լրագրողը հարց ուղղեց Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանին. «Վարչապետին հարց տվե՞լ եք` ՀՀ-ի համար տարբերություն կա՞` թուրքը կլինի այժմյան հեռավորության վրա պատերազմի ժամանակ, թե՞ գան, էս կամրջին, ամեն ինչին տիրանան, և այդ ժամանակ պատերազմ լինի: Մեզ համար տարբերություն կա՞` 20 մետր ենք թուրքից հեռու, թե՞ 200 մետր»:

Վարչական ղեկավարը պատասխանեց. «Ասել եմ, պատասխանը եղել ա` մեզ համար նույնն ա` Օդնդաղի գլխից կրակեն, թե մոտիկից կրակեն, նույնն ա: Փաշինյանը ոչ մի երաշխիք չի տվել, որ թշնամին չի կրակի»:

***

«Կիրանցի բնակիչներին ոչ ոք թող չթերագնահատի, նրանք շատ արդար կռիվ են տալիս: Հայաստանի բնակիչներին էլ, բոլորին էլ ասում ենք: Գրում են` կիրանցեցիք զոմբիացել են, չեն ուզում նորմալ սահմանազատում լինի, խաղաղություն լինի: Ես չեմ ուզում մի սմ հող տան ադրբեջանցուն, էդ հողը նաև ես եմ պաշտպանել, ազատագրել: Ես չեմ ուզում, որ ադրբեջանցին, ինձ ճանաչող ադրբեջանցին ինձ վրա ծիծաղի»,- զայրացավ Կիրանցի վարչական ղեկավարն, ով բացահայտումներ արավ վարչապետի հետ հանդիպումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more