▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու խոսք Հովհաննես Ազոյանին` Դու դարձյալ նույն էշն ես քշում...

Հովհաննես, դու դարձյալ նույն էշն ես քշում, ինչ որ գրեթե մեկ տարի առաջ, տղաս: Չգիտեմ էլ, ինքդ քե՞զ ես ցանկանում համոզել, թե՞ մարդկանց ես փորձում ներշնչել քո գոյության, քո ԱՆՁԻ «կարևորությունը»: Չափազանց տարօրինակ, եթե ավելին չասենք, վարքագիծ ես որդեգրել: Անվերջ ԵՍ, ԵՍ, հա ԵՍ: Նայիր նյութի տողատակին և Արարչի կողմից քեզ պարգևված մտքի զորության ու ունեցածդ տրամաբանության չափաբաժինն անգամ բավարար կլինի հասկանալու համար ասածներիդ ճշմարտացիությունն ու մարդկանց` քո հասակակիցների և կարծեցյալ «երկրպագուների» վերաբերմունքը քո անձի, առավել ևս քո գլոբալ «աշխարհայացքային» մտորումների հանդեպ:
Ահա խնդրեմ, Հովհաննես ջան: Այս պահին քո մտորումները դիտել են հազար հոգի և հավանել է ընդամենը մեկը: ՄԵԿՆ է հավանություն տվել, տղաս, դա քեզ որևէ բան ասո՞ւմ է, թե՞ ոչ: Կարծում եմ, եթե մտորելու, այն էլ բարձրաձայն մտորելու բան ունես, Հովհաննես տղա, այս մասին խոսիր, մարդիկ էլ հասկանան և փորձեն կարեկից լինել քեզ, քանզի քո հիմիկվա կարծեցյալ ճանաչված ու մեծարված վիճակից բխած խոսքերիդ փոխարեն, միայն ապաշխարության խոսքեր պիտի որ հնչեին, եթե իհարկե դու և քո նմանները` այս երկիրը ԴԺԲԱԽՏԱԲԱՐ դեռ չլքած այն քո ճանաչած տասից հինգ ընկերները՝ հայկոները, մկոներն ու էլչգիտենինչոները, հասել եք գիտակցման մի այնպիսի վիճակի, որ կարողանայիք հասկանալ գոնե, թե ինչ ավերածութուն եք իրականացրել հայության «մշակութային» անվանվող դաշտում, ինչպիսի կործանարար ազդեցություն եք ունեցել մատաղ սերնդի դաստիարակման գործում: Մի ամբողջ սերունդ եք փչացրել ու շարքից հանել և այսօր էլ տարաբնույթ «բարի», գիտակցված թե ոչ, կարևոր չէ, ազգը ամբողջովին հետաճի տանող ներսի և դրսի քեռիների ֆինանսական հոգածությամբ նույն բանն եք անում` ամեն բան ապականում եք ու արժեզրկում, դարձնում ծաղրի ու ծիծաղի առարկա`ինչ է մի երկու կոպեկ փող եք աշխատում: Լավ, երկու կոպեկ չէ, ասենք լավ էլ վճարում են, սակայն արժե՞ արդյոք: Չէ՞ որ ինքներդ էլ լավ պատկերացնում եք, թե ինչ եք անում, ՔԱՂՔԻ տղերք եք, շրջում ու տեսնում և երևի ուրախանում էլ եք ՁԵՐ «արվեստի» ազդեցության համար մարդկային մեծ զանգվածների վրա: Բայց հարյուր տարի կամ ավելի պակաս ժամանակ անց այդ նույն մարդիկ կամ նրանց սերունդները հասկանալու են իրենց թերարժեքության, թող ներվի, նաև դեբիլության պատճառները, փնտրելու, գտնելու և թքելու են, Աստված ձեզ երկար կյանք տա, իհարկե, ձեր շիրիմներին: Ասում ես՝ «ես սիրում եմ մարդկանց»: Տղաս, մարդկանց սիրելով չի կարելի նրանց զավակներին ու թոռնիկներին ապականել, պղծել ու դեգրադացնել այն աստիճան, որ այլևս ուրախություններից ու զվարճանքներից, երգելներից, պարելներից, քաստինգներից ու գլամուրային երեկոների մասնակիցը լինել երազելուց զատ այլ որևէ արժեք այս կյանքում չճանաչեն: 
Քո տասից հինգ այստեղ մնացած ընկերներիդ հետ ահա ա’յս մասին խորհիր ազատ ժամանակ, Հովո ջան:

 

Գրառումն` Արտաշես Փափազյանի ֆեյսբուքյան էջից

Տեսանյութն` Ilur.am-ի

Հովհաննես Ազոյանին ուղված Արտաշես Փափազյանի խոսքի առաջին մասին կարող եք ծանոթանալ ստորև.

 

Հովո, տղաս, ասածդ ընդունելի է, իհարկե, սակայն այն վերաբերվում է բոլորին, այդ թվորմ ինձ և քեզ էլ: Մտածենք այդ մասին: Ինչ որ տեղի է ունենում մեզանում, բոլորս մեղքի մեր բաժինն ունենք: Կներվի արդյոք այն "դերասաններին", որքան էլ որ սիրված լինեն, ովքեր մեր փոքրիկների, և ոչ միայն նրանց մեջ, սերմանեցին այս բերանները ծռմռելով, ժարգոնով խոսելը, կիսագողական պահվածքը, այս ռաբիսությունն ու ամբարտավանությունը և այլ նման բաները: Նրանց` այդ "արտիստների" փող աշխատելու համար մի ամբողջ սերունդ փչացրինք և հիմա էլ նույնն ենք անում, դրանով ակամա համալրելով ու զորացնելով մեր իսկ կոզմից “հասարակության տականք” որակվածների շարքերը, ում որ այսօր փրփրակալած շուրթերով այսպես քննադատում և անեծքի ենք արժանացնում: Այդ ծեծողն էլ, նայելով պատկերին, հավանաբար մայորն էլ չէ որ այսօրվա մշակութային դաշտում են մեծացել ու ձևավորվել: Սթափվել է հարկավոր: Հատկապես թատերական, արվեստների ոլորտներում բանող մտավորականների ձեր սերունդն այսօր մեծ գործ ունի անելու: Անկում ապրող հասարակությունում, իրական արվեստը պետք է արտացոլի հասարակությունում առկա բարոյալքումը: Եթե արվեստը ցանկանում է կատարել իր սոցիալական դերը, նա պետք է ցույց տա այս աշխարհի հեղհեղուկությունը և նպաստի նրա բարեփոխմանը, ասել է Էռնստ Ֆիշերը: Մաղթում եմ մեր մշակույթի գործիչներին, մտավորականներին, լարելով իրենց ուժերն ու ունեցած հոգևոր ու մտավեր ողջ կարողությունները, փորձել հասկանալ մեր հանրության բարոյական անկման խորքային պատճառները, գնահատել մեր կողմից որդեգրված ուղու, նրանով պայմանավորված արժեքային համակարգի ճշմարտացիությունը, մեր բոլոր անհաջողությունները, ձախուղումներն ու թերացումները միայն մեզանից դուրս որոնելու կամ զուտ նյութականի դաշտում փնտրելու պատճառները և այս ու բազում նման այլ հաւցերի պատասխանները բացահայտելուց հետո փորձ անել ստեղծված իրավիճակից ելքեր որոնել, նոր Ուղի հարթել ոչ միայն Հայության, այլ ինչու ոչ, նաև ողջ մարդկության համար, քանզի մարդկությունն էլ այսօր հայտնվել է խորը, անհաղթահարելի, բարոյա- հոգեբանական անդունդում: Ահա սա է ճշմարիտ Հայ մտավորականի Արարչական, Տիեզերական Առաքելությունը: Ով, եթե ոչ Հայ մտավորականը, արվեստը իրապես իր մեջ սիրող անհատը միայն ի վիճակի է իրականացնել այս աշխարհափրկիչ Առաքելությունը:

 

Իսկ ամեն ինչ սկսվեց Հովհաննես Ազոյանի այս գրառումից`

Ուզում եմ չար ու դաժան բան գրեմ «Հարսնաքարի» դեպքի մասին, բայց մեղքերս և Քրիստոնեությունը ինձ թույլ չեն տալիս......պարզապես զգուշացնում եմ ..... որ այդ դեպքը իրագործողները, այդպիսի մթնոլորտը հովանավորողները և այդ երևույթի նկատմամբ անտարբեր անցնողները ստանալու են պատասխանը կյանքից .....ձեզ ներողը մարդը չէ.... որ ների կամ ոչ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more