|
«Դա տարիներ շարունակվա ներշնչանք է եղել: Պարույր Սևակի մահից հետո ինձ մոտեցավ մի կին, իր թոշակի գումարները տվեց ինձ, որպեսզի մի պատկեր ստեղծեմ և բրոնզից ձուլեմ: Անցել է 30 տարի, ես չգիտեի՝ ինչ անեի այդ գործի հետ. երիտասարդ Պարույր Սևակը հենվել է խաչքարին և նայում է իր գերեզմանի քարին, կարծես թե ինչ-որ ներշնչանք կար իր ճակատագրի, բախտի հետ կապված»,- «Եվրոմեդիա»-ի եթերում, անդրադառնալով իր քանդակած «Պարույր Սևակ. Անլռելի զանգակատուն» արձանին, ասել է քանդակագործ Լևոն Թոքմաջյանը: «Ես տեսա, որ Պարույր Սևակը շատ բարդ և հակասական կերպար է: Այստեղ իր արտաքին ֆիզիկական նմանության մասին չէ խոսքը, այլ նրա գաղափարական էության մասին: Երբ կարդացի նրա «Անլռելի զանգակատունը», որոշեցի մի գործ ստեղծել, որը ոչ թե այդքան շատ ֆիզիկական նման լինի Պարույր Սևակին, այլ հիշեցնի զանգակատուն: Ես ֆիզիկական անձը չեմ պատկերել, ես հոգեկան խառնվածքն եմ պատկերել»,- ընդգծել է քանդակագործը: Անդրադառնալով քանդակի շուրջ ստեղծված աղմուկին՝ նա նշել է. «Որ իրենք չեն հասկանում, ես մեղավո՞ր եմ: Էնքան բան են գրում: Երկիրը ծախվում է, ինչո՞ւ չեն գրում, որ մենք կորցնում ենք ամեն ինչ: Եկել են կպել ինձ»: Դիտեք նաև՝ *** |
«Երկիրը ծախվում է, ինչո՞ւ չեն գրում». Լևոն Թոքմաջյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


