Փետրվարի 25-ին երիտասարդների համար կկազմակերպվի հանդիպում «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հետ։
Հանդիպումը նախատեսված է անցկացնել բաց և ինտերակտիվ ձևաչափով․ մասնակիցները հնարավորություն կունենան բարձրացնելու իրենց հետաքրքրող հարցերը, քննարկելու արդիական թեմաներ և ստանալու ուղիղ պատասխաններ։
Միջոցառման շրջանակում կկայանա նաև «Միսթր Ուժ» նախաձեռնության պաշտոնական պրեզենտացիան։
Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժամը 19:30-ին, «Տաշիր Արենա»-ում։
Մասնակցությունը պարտադիր գրանցմամբ է։ Մասնակից դառնալու համար անհրաժեշտ է նախապես լրացնել համապատասխան հայտաձևը։
Մուտքն իրականացվելու է բացառապես գրանցված անձանց համար։


