▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդն ընկել է 7-րդ հարկից ու մահացել

Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նժդեհի 28 շենքի բակում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունը տաք հետքերով պարզել է մահացածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ, 36-ամյա Հ. Դ.-ն էր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ընկել է նշված շենքի 7-րդ հարկից ու ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, թե ինքնասպանություն:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more