▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդ վարորդն իր ծննդյան օրը «BMW»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին և տեղում մահացել

Այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Գանձաքար ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Վերջինը Իջևան քաղաքի բնակիչ 32-ամյա Ալբերտ Առաքելյան էր, նրա մասնատված դին ավտեմեքենայից դուրս են բերել հրշեջ փրկարարները։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more