▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգիչ Սոսո Պավլիաշվիլիին կասկածում են սպանության մեջ

Սոսո Պավլիաշվիլիի դեմ Վրաստանում քրեական գործ է հարուցվել: Երգչին կասկածում են Թբիլիսիում բիզնեսմենի պատվիրված սպանությունը կազմակերպելու համար. այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Գործարար Ավթանդիդ Ադուաշվիլիի մարմինը 2012 թ. նոյեմբերին հայտնաբերել էին հենց իր մեքենայում: Վրացական ԶԼՄ-ների տվյալներով` գործարարը Պավլիաշվիլիի ընկերն էր: Այս գործով արդեն իսկ կալանավորված է երգչի փեսան և ևս հինգ անձ: Իրավապահները ենթադրում են, որ գործարարի սպանությունը կարող էր Սոսո Պավլիաշվիլիի կողմից պատվիրված լիներ: Ձերբակալվածների փաստաբանները վստահ են, որ իրենց պաշտպանյալներն անմեղ են, և վկաների ցուցմունքները հիմնված են չհաստատված բամբասանքների վրա:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more