▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրեխեդ Ադրբեջանում ա, գնա Բաքու. ստորություն՝ անհետ կորածի մոր հանդեպ

Բաղրամյան պողոտայում, որտեղ անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում, տհաճ միջադեպ տեղի ունեցավ։

«Քո երեխեն որտե՞ղ ա»,- ծնողին հարցրեց անցորդ տղամարդը։

«Ադրբեջանում»,-պատասխանեց ծնողը։

«Դե գնա Բաքու»,-ասաց տղամարդը։

«Բաքո՞ւն ա տարել իմ երեխուն, որ գնամ Բաքու»,-արձագանքեց կինը։

Քաշքշոց սկսվեց, ոստիկանները տղամարդուն հեռացրին դեպի մայթ։

Նախագահական նստավայրի մոտ, որտեղ ժամանակավորապես տեղակայվել է Նիկոլ Փաշինյանը, շարունակվում է Էջմիածնի «Քիմիկների» զորամասի զինծառայողների ծնողների ակցիան, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի, նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more