▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխայի ծննդյան միանվագ ՆՊԱՍՏԸ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ

2012թ-ի ապրիլ ամսից Սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային գործակալությունը Կարինե Մաղաքյանին չի տրամադրել իր երեխայի ծննդյան միանվագ նպաստը: Այս խնդրով Պաշտպանի աշխատակազմի Լոռու տարածքային գրասենյակ էր դիմել Կարինե Մաղաքյանը և խնդրել Պաշտպանի աջակցությունը: 


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ի պատասխան Պաշտպանի գրությանը, հայտնել էր, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ–ի կողմից յուրաքանչյուր ամիս համադրվում են պետական նպաստների և բնակչության պետական ռեգիստրի հանրային ծառայությունների համարանիշերի տվյալների բազաները, որով էլ հայտնաբերվել են հանրային ծառայությունների համարանիշերի որոշ անճշտություններ, այդ թվում կրկնություններ:

Իսկ սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային գործակալության պետը հայտնել է, որ տեխնիկական խնդիրները հիմնականում կարգավորված են և տեխնիկական խնդիրների պատճառով իրենց նպաստները և դրամական օգնությունները չստացած քաղաքացիներին արդեն վճարվել են հասանելիք գումարները, այդ թվում՝ Կարինե Մաղաքյանի երեխայի ծննդյան միանվագ նպաստը:
Քաղաքացու անուն-ազգանունը փոխված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more