Հասարակական կարևոր ու զգայուն թեմայի շուրջ տեսանյութով է հանդես եկել Գրիգոր Դանիելյանը, որն արդեն լայն տարածում է գտել համացանցում։
Դերասանը նախ անդրադարձել է շաբաթներ առաջ Գոռ Հակոբյանի որդու համար կազմակերպված դրամահավաքին՝ նշելով, որ դրա հաջող ավարտից հետո ինքն ու իր գործընկերները ստացել են օգնություն խնդրող հազարավոր նամակներ՝ տարբեր խնդիրներ ունեցող երեխաների և մարդկանց համար։
Գրիգոր Դանիելյանի խոսքով՝ նամակների քանակն այնքան մեծ է, որ ֆիզիկապես անհնար է բոլորին պատասխանել։ Բացի այդ, նա բարձրաձայնել է նաև կարևոր խնդիր՝ նշելով, որ հաճախ հանդիպում են կեղծ էջեր և հաշվեհամարներ, որտեղ օգտագործվում են հիվանդ երեխաների լուսանկարներ՝ մարդկանցից գումար շորթելու նպատակով։
Այս իրավիճակում, դերասանը կոչ է արել մարդկանց դիմել վստահելի բարեգործական կազմակերպություններին՝ ընդգծելով, որ ինքն էլ միանում է նման կառույցներին՝ օգնությունն առավել կազմակերպված և վերահսկելի դարձնելու համար։
Տեսանյութի վերջում Գրիգոր Դանիելյանը նաև հայտարարել է նոր դրամահավաքի մասին՝ այս անգամ 13-ամյա երեխայի համար, ով ունի լուրջ առողջական խնդիր և հրատապ բժշկական օգնության կարիք։
Հրապարակումը մեծ արձագանք է ստացել՝ կրկին ուշադրություն հրավիրելով թե՛ բարեգործության կարևորության, թե՛ նման զգայուն թեմաներում զգոն լինելու անհրաժեշտության վրա։
Աղբյուրն՝ այստեղ


