▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեւանում մայրը տան ննջասենյակում հայտնաբերել է 27-ամյա տղայի՝ մահճակալից կախված դին

Այսօր՝ հունիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Չարբախի բաժանմունք, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Շիրակի փողոցի տներից մեկը, որտեղ տան ննջարանում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։

 

 

 

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ,  նշված հասցե են ժամանել ոստիկանության եւ քննչական կոմիտեի խմբերը, որոնք նշված տան ննջարանում երկհարկանի մահճակալից կախված վիճակում հայտնաբերել են նշված տան բնակիչ՝ 27-ամյա Վահե Գ.-ի դին։

 

Տղային կախված հայտնաբերել է մայրը, ով ահազանգել է 1-03, սակայն մինչ բժիշկների ժամանումը, տղան արդեն մահացած է եղել։

 

 

 

 

 

Փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում։ Վահե Գ.-ն ամուսնացած էր, սակայն կինն ու տղան դպրոցական արձակուրդների առիթով բացակայել են տանից. նրանք մեկնել են Կապան։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more