▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեկ Փաշինյանը մեղադրեց Վազգեն Սարգսյանին»․ Գեղամ Մանուկյան

«Երեկ Փաշինյանն այս ամբիոնից մեղադրում էր Վազգեն Սարգսյանին՝ հայ ժողովրդին կառափնարան տանելու համար»,- ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ մեջբերելով վարչապետի խոսքերը․ «Ասաց՝ իրական Հայաստանի դե յուրե վերահաստատումը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի բերումով, երբ հասկանալի դարձավ, որ 1996-98թթ․-ին մեր վզին գցած վզկապով մեզ քարշ էին տալիս դեպի կառափնարան՝ գլխատելու մեր պետականությունն ու անկախությունը»,- ավարտելով մեջբերումը՝ պատգամավորը հիշեցրեց, որ այդ թվականներին Վազգեն Սարգսյանն ամենավճռական ներկայությունն ուներ Հայաստանի և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության անվտանգային համակարգում։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more