▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևի ցանկանում են Քոչարյանին հիշեցնել այն, ինչ ժամանակին ինքը սպառնաց իր նախորդին...

-Եթե խոսքը գնար մեկ ուրիշի մասին, ապա կասեի, թե ավելի լավ կլինի մտածի՝ նոր խոսի: Բայց արդեն երկար տարիներ սոցիոլոգիան հետևողականորեն պախարակող ու ամոթը կորցրած Ադիբեկյանի դեպքում դա հաստատ չի օգնի: Իսկ ընդհանուր առմամբ կարծում եմ, որ Ադիբեկյանը պարզապես իրեն աճուրդի է հանել՝ հաջորդ ընտրական ցիկլին ընդառաջ,- ասել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ արձագանքելով սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի այն հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը մեծ քաղաքականություն վերադառնալու համար «պետք է թակի ՀՀԿ-ի դուռը և թույլտվություն վերցնի Կարեն Կարապետյանից ու ՍԱՍ-ի Արտակից»:
Զարմանալի մոռացկոտություն է հանդես բերում երկրորդ նախագահի գրասենյակի կառավարիչ Վիկտորը՝ մոռանալով, որ իր շեֆի իշխանության տարիներին նույն Ադիբեկյանին և նրա նմաններին օգտագործում էին առավել առանձնակի դաժանությամբ՝ հայ հեռուստալսարանի գլուխները արդուկելուն զուգահեռ սոցիոլոգիան դարձնելով քաղաքական դիակների վերակենդանացման արալեզների դարբնոցի: Ժամանակին հենց Քոչարյանը ստեղծեց նոմենկլատուրային սոցիոլոգների անհատ ձեռնարկատիրական ինստիտուտը, որտեղ գռոշների դիմաց պատվիրում էին ընտրությունների կեղծման ՞ճանապարհային քարտեզը՞: Եվ նույն Քոչարյանի շուրջ ժամանակին վխտում էին ադիբեկյանակերպ բազմաթիվ մակաբույծ սոցիոլոգներ, որոնք մի պարկ կարտոֆիլի գնով պատրաստ էին նկարել ցանկացած ընտրական կանխատեսում: Եվ այժմ, երբ այդ նույն, իրենց ստեղծած զենքը ուղղել են իրենց դեմ՝ մարդիկ հիշում են, որ Ադիբեկյանը պարզապես իրեն աճուրդի է հանել՝ հաջորդ ընտրական ցիկլին ընդառաջ: Թե՞ չեք համակերպվում այն մտքի հետ, որ ձեր նախկին հաճախորդները այժմ էլ սկսել են ձեր դեմ պատվեր կատարել:
Երևի ցանկանում են Քոչարյանին հիշեցնել, որ քաղաքականություն վերադառնալու դեպքում իրեն սպասվում է շարքային ընդդիմադիրի կարգավիճակ, ինչպես ժամանակին ինքը սպառնաց իր նախորդին...


Վարուժան Բաբաջանյանի գրառումը

Ֆեյսբուք

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Քաղաքական more