▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանյան այս խցիկում է ապրում տաղանդավոր բանաստեղծը...

«Բարեկամներ, մետաղյա իմ տնակը ամռանը խիստ շոգ էր լինում, իսկ ձմռանը` ցուրտ: Եվ ահա Աստված հոգաց, որ կացարանը դառանա ավելի մխիթարական: Հավատացյալ քույր ու եղբայր` արվեստաբան և նկարիչ, Տիրոջով օգնության հասան, և որպեսզի ձմռան ցուրտն ու ամռան շոգը մեղմվեն` ողջ տնակը պատեցինք պենապլաստով: Աստված առատապես օրհնելով օրհնի հոգևոր իմ բարեկամներին և նրանց ձեռնարկները դարձնի առավել շնորհալի ու մխիթարական` մեր ողջ ժողովրդի և Քրիստոսի օրհնյալ հոտի համար: Ամե'ն»,-գրել է բանաստեղծ, մի քանի տասնյակ աշխատությունների ու գրքերի հեղինակ, Հայաստանի Գրողների միության անդամ Մաքսիմ Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում:

Բանաստեղծը չի ցանկանում խոսել նման դրության մեջ հայտնվելու երկար պատմությունից, սակայն մի առիթով նշել էր, որ ցիկն օրհնված վայր է, որտեղ նա աշխատում է, սակայն կցանկանար այն գոնե վերանորոգված տեսնել:

Եվ ահա՝ նրա ցանկությունն իրականություն է դարձել, սակայն սա չի նշանակում, որ մեղմացել է հոգևոր ցավը, որ ոչ միայն բանաստեղծինն է, այլ նաև մերը՝ բոլորինս ու հավասար և նույնիսկ  ավելի է տանջում, քան սոցիալական, տնտեսական ու քաղաքական ցավերը: 

Եթե անկեղծ, սա մեր ազգի խայտառակություններից  է...

Հեղինակ՝ 

Ա. Գրիգորյան 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more