▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում խաղահրապարակ են հրկիզել

Այսօր՝ հունվարի 14-ին, անհայտ անձի կամ անձանց կողմից միտումնավոր հրկիզվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ գտնվող եկեղեցու մոտ բացված խաղահրապարակը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակը տեսանելի է եղել մի քանի հարյուր մետրից։ Դեպքը տեղի է ունեցել ժամը 19:00-ի սահմաններում, խաղահրապարակում եղած ողջ գույքը վերածվել է մոխրակույտի։

Մնում է ոստիկանությունը հայտնաբերի «ծալապակասներին», ովքեր միտումնավոր հրկիզմամբ վնասել են խաղահրապարակի գույքը, որից միշտ օգտվում էին հարևան շենքերի երեխաները։
 

info@asekose.am/095519696
Պատահարներ more