▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում տեղի ունեցած 23-ամյա երիտասարդի դանակահարությունը բացահայտվեց

Արշակունյաց պողոտայի 32/1 հասցեի մոտ նոյեմբերի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 23-ամյա երիտասարդ է դանակահարվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

 

 

Ժամը 22։10 հիվանդանոցից Ոստիկանություն են հաղորդել, որ կրծքավանդակի կտրած–ծակած վերքով իրենց է դիմել 1995 թ-ին ծնված մի երիտասարդ։ Պարզվել է, 21։30–ին նրան դանակահարել է 1996 թ-ին ծնված Զավեն Մելոյանը։ Ոստիկանները բացատրական աշխատանք են տարել և նա նոյեմբերի 25–ին ներկայացել է Ոստիկանություն, տվել խոստովանական բացատրություն ու ձերբակալվել։ Հանցագործության գործիք դանակը դեռ չեն հայտնաբերել։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more