Երեկ՝ մարտի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ծնոտի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատրավածի մասին բացատրություն տալու:
Մինչ բժիշկները անհրաժեշտ օգնությունն էին ցուցաբերում ծեծված քաղաքացուն, կենտրոնի ոստիկանները պարզել են՝ նա Երևան քաղաքի Ամիրյան փողոցի բնակիչ, 27-ամյա Վազգեն Կ.-ն է, ով ծեծի է ենթարկվել Ամիրյան փողոցի 13 շենքի բակում՝ ժողովրդին հայտնի դալանի մեջ:
Ոստիկանները պարզել են, որ Վազգեն Կ.-ին ծեծի է ենթարկել Երևան քաղաքի Բրյուսովի փողոցի բնակիչ, 35-ամյա Հովհաննես Դավթյանը, ով Վազգեն Կ.-ին ծեծի ենթարկելուց հետո նրան թողել է անօգնական և «գող կատվի» նման դիմել փախուստի:
Բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել Վազգենի ծեծը և տեսանյութը դիտելուց հետո հասկանում ես, որ ականատեսները գույները չէին խտացնում:
Երևանում տեսախցիկը արձանագրել է 27-ամյա երիտասարդի դաժան ծեծը՝ ոստիկանության հենակետի դիմաց
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


